Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարած պատերազմական քաղաքականության պայմաններում հնարավոր չէ պահպանել զինադադարը։ Այս մասին հայտարարություն է տարածել PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն)։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ PKK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ քուրդ պարտիզանների նկատմամբ շարունակվում են հարձակումները, իսկ ընտրություններից հետո հարձակման թիրախ դարձան նաեւ քաղաքացիները։

«Միակողմանի զինադադարը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարած պատերազմական քաղաքականության պայմաններում անհնար է, այսինքն, զինադադարը չեղյալ ենք հայտարարում»,-նշվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ PKK-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից առաջ զինադադար էր հայտարարել՝ ընտրություններին չխանգարելու համար։