Վրաստանում խորհրդարանի պատգամավորների մի խումբը, որն ավելի վաղ դուրս էր եկել Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության շարքերից, նոր կուսակցություն է հիմնել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Կուսակցությունը կոչվում է «Նոր քաղաքական կենտրոն՝ Գիրչի»։ Գիրչի թարգմանաբար նշանակում է կոն։ «Կոներ կան ամենուր՝ ե՛ւ գյուղերում, ե՛ւ քաղաքներում։ Դա նորացման խորհրդանիշն է։ Կոնը շատ ճյուղավորումներ ունի, բայց միասնական է»,- ասել է կուսակցության հիմնադիրներից Գոգա Խաչիձեն։

Կուսակցությունը մտադիր է մասնակցել 2016թ. խորհրդարանական ընտրություններին։