Ֆրանսիայի իշխանությունները  «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարելու համար ռազմախումբ կուղարկեն  նավատորմի հրամանատարանավ ատոմային ավիակիր «Շառլ դը Գոլ»-ի  գլխավորությամբ։

Որոշումն ընդունվել է երկրի պաշտպանական խորհրդի հետ նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպմանը, որը նվիրված է եղել Սիրիայի եւ Իրաքի իրավիճակին, տեղեկացնում է Ելիսեյան պալատի կայքը։ 

Նախագահն ընդգծել է սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման կարեւորությունը եւ նշել, որ Ֆրանսիան Սիրիայի ապագան չի տեսնում Բաշար Ասադի ղեկավարությամբ, տեղեկացնում է  Gazeta-ն։