Սինայի թերակղզու վրա ռուսական ինքնաթիռի կործանումից հետո Գերմանական Lufthansa ավիակոնցեռնը դադարեցնում է իր դուստր ընկերությունների՝    Eurowings-ի եւ Edelweiss-ի օդանավերի թռիչքները եգիպտական Շարմ-էլ-Շեյխ, տեղեկացնում է   Reuters-ը։

Ինքը՝ Lufthansa-ն մի քանի օր առաջ էր հայտարարել թռիչքները դադարեցնելու մասին, տեղեկացնում է Gazeta-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Emirates-ը, Air France-ը եւ մի շարք այլ փոխադրողներ  A321-ի անկումից հետո սկսել են շրջանցել թերակղզին։

Հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ-էլ-Շեյխից դեպի Սանկտ Պետերբուրգ թռչող  «Կոգալիմավիա» ընկերության Airbus A321 օդանավը ընկել էր Եգիպտոսում՝ Սինայի թերակղզում։ Օդանավում գտնվող  217 ուղեւորն ու անձնակազմի յոթ անդամը զոհվել էին։