Տավուշի մարզում այսօր` նոյեմբերի 5-ին, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից բեռնատար է վնասվել:
NEWS.am-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհին` մինչեւ Բաղանիս գյուղ հասնելը: Կրակոցներից ծակվել են ավտոմեքենայի անվադողերը, վնասվել է շարժիչը:
Այս պահին ավտոմեքենան դեռ կանգնած է ճանապարհին, երթեւեկությունը դադարեցված է։
Մեր տեղեկություններով` բեռնատարի վարորդն ազգությամբ հայ չէ:




























