Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը որոշել է դեպի եգիպտական Շարմ Էլ-Շեյխ թռիչքները սահմանափակել միայն ցերեկային ժամերով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Վերջին իրադարձությունների հետ կապված՝ Turkish Airlines-ն անվտանգության մասնագետների խումբ է ուղարկում Շարմ Էլ-Շեյխ՝ օդանավակայանում ընթացիկ գործընթացները գնահատելու համար: Նրանց հաշվետվությունը ստանալուց հետո Turkish Airlines-ն անհրաժեշտ որոշումներ կկայացնի չվերթների ծրագրի վերաբերյալ: Իրավիճակի ուսումնասիրության ընթացքում Ստամբուլի եւ Շարմ Էլ-Շեյխի միջեւ չվերթները կսահմանափակվեն միայն ցերեկային ժամերով»,- հայտարարել են ընկերությունում:





























