Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն այսօր՝ նոյեմբերի 4-ին, ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ Համայնքի Հասրաթյան փողոցի շենքերից մեկի տանիքին տղամարդու դի կա: Այս մասին NEWS.am-ին հայտնցեին ՏԿԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել փրկարարները եւ ոստիկանները, որոնք պարզել են, որ տանիքին 60-ամյա Շ.Ա.-ի դին է։ Նա տանիքին աշխատանքներ կատարելիս է եղել եւ հանկարծակի վատացել է:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին տեղեկացրին, որ այս պահին դեպքի վայրում աշխատում է դատաբժիշկը: Պարզվում է, թե տղամարդու մահը ինչի հետեւանքով է վրա հասել:




























