Ռուսական ավիացիան 2 օրվա ընթացքում Սիրիայում ահաբեկիչների 263 օբյեկտ է ռմբակոծել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին:

«Վերջին 2 օրերի ընթացքում ռուսական ավիախմբի ինքնաթիռները Սիրիայի Արաբական հանրապետությունում 81 մարտական թռիչք են իրականացրել Հալեպ, Դամասկոս, Դեյր Զոր, Իդլիբ, Լաթաքիա, Ռաքքա, Համա եւ Հոմս նահանգներում»,- հայտարարել է Կոնաշենկովը:

Կոնաշենկովը հստակեցրել է, որ մարտական առաջադրանքը կատարելուց հետո բոլոր ինքնաթիռները բարեհաջող վերադարձել են «Խմեյմիմ» բազա: