Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոսստին:

«Երկու երկրների առաջնորդները կարծիքներ են փոխանակել Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի կործանման շուրջ իրավիճակի վերաբերյալ: Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ հարկավոր է տեղի ունեցած պատճառների գնահատականներում հարկավոր է փոխանակել տվյալները, որոնք հայտնի կդառնան պաշտոնական հետաքննության ընթացքում»,- նշվում է Կրեմլի մամուլի հաղորդագրությունում:

Ավելի վաղ բրիտանական եւ ամերիկյան աղբյուրները ենթադրություն էին հայտնել, որ A321 ինքնաթիռը կարող էր կործանվել ահաբեկչության արդյունքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող A321 օդանավը կործանվել է Եգիպտոսի Սինայի թերակղզում: Ինքնաթիռում 2177 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ կար, բոլորն էլ զոհվել են: