ՈՒԵՖԱ-ն երկրպագուներին արգելել է վուվուզելներ օգտագործել։ Արգելքը վերաբերում է ինչպես ազգային հավաքականների խաղերին, այնպես էլ ակումբային մրցաշարերի՝ Չեմպիոնների եւ Եվրոպայի լիգաներին:
Համաձայն ՈՒԵՖԱ-ի՝ Եվրոպայում երկրպագուների կողմից վուվուզելներ օգտագործելն անընդունելի է, քանի որ դրանց ձայնը խլացնում է ավանդական երգերը եւ զգայական ռեակցիան։
Նշենք, որ ՀԱՀ-ում ֆուտբոլի աշխարհի անցած առաջնության ժամանակ վուվուզելների օգտագործումը լրագրողների, խաղացողների, մարզիչների եւ երկրպագուների մոտ դժգոհություն էր առաջացրել։
Վուվուզելները կարող են աղմուկի ռեկորդային մակարդակ՝ մինչեւ 130 դեցիբել ուժգնություն ունենալ։ Օրինակ, սղոցը հանում է ընդամենը 100 դեցիբել հզորությամբ ձայն։



























