Հնդկաստանի կառավարությունը պլանավորում է պարգեւատրել ոստիկանական շանը, որը պայթուցիկ գտնելու իր տաղանդով տպավորել է հատուկ ծառայությունների աշխատակիցներին։ Խոսքը Ռեքս մականունով սեւ լաբրադորի մասին է։
Նա Հնդկա-տիբեթական ոստիկանության շների վարժեցման ստորաբաժանման առաջատար կենդանիներից է։ Ռեքսն ընդգրկված էր այն 20 շների ցուցակում, որոնք մասնակցում էին Հնդկաստան-Աֆրիկա վերջին գագաթնաժողովի անվտանգության ապահովմանը։
Ինչպես ասել է ոստիկանության ներկայացուցիչը, ուսումնական վարժանքների ժամանակ Ռեքսը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի աթոռի տակ պայթուցիկ էր գտել։ «Վարչապետի անվտանգության ծառայությունը շատ էր ուրախացել դրանից»,- ասել է BBC-ի զրուցակիցը։





























