ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու հատկանիշներով:

Նախնական տվյալներով՝ 2015թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ա.Բաբաջանյան փողոցում՝ 153/2 հասցեի դիմաց, անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն Էմմա Հովհաննիսյանին՝ անզգուշությամբ պատճառելով մահ եւ թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանձնարարություն է տրվել ձեռնարկել օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ վրաերթ կատարած ավտոմեքենան, դրա վարորդին, դեպքին ականատես վկաներին հայտնաբերելու եւ քննությանը ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարվել է ստուգել դեպքի վայրի հարակից տարածքում առկա տեսախցիկների, ինչպես նաեւ՝ տեսագրության առկայությունը:

Կատարվում է նախաքննություն: