Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու գաղափարին, մինչեւ А321-ի վթարի պատճառների պարզաբանումը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
«Պետության ղեկավարը համաձայնել է այդ հանձնարարականներին։ Պուտինը կառավարությանը հանձնարարել է ԱԱՀ-ի այդ հանձնարարականների իրականացման մեխանիզմներ մշակել Ռուսաստանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալն ապահովելու համար», - ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԴԾ –ի ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ասել էր, որ նպատակահարմար է համարում դադարեցնել ռուսական ավիացիայի թռիչքները Եգիպտոս, մինչեւ որ պարզվեն Սինայի թերակղզում Airbus A321-ի ավիավթարի պատճառները։
Հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող Airbus A321 օդանավը վթարի էր ենթարկվել Սինայի թերակղզու վրա։ Օդանավի 217 ուղեւորներն ու անձնակազմի յոթ անդամները զոհվել էին։





























