Մոսկվայի Տագանյան դատարանը երկարաձգել է աղանդի առաջնորդ, խարդախության համար մեղադրվող եւ ինքն իրեն «Աստված Կուզյա» կոչող Անդրեյ Պոպովի կալանքի ժամկետը։
«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը Պոպովի կալանքի ժամկետը մինչեւ հունվարի 11-ը երկարաձգելու մասին», - ՏԱՍՍ-ին տեղեկացրել է դատարանի մամուլի քարտուղար Քսենիա Լյապինան։





























