2016թ. ազգային տարազի ցուցադրություններ եւ խորհրդաժողով կանենք։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ պետբյուջեի քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով, նախարարությունը ծրագրում է աջակցել կատալոգի ստեղծմանը, որտեղ կներկայացվեն տարբեր տարածաշրջաններում ապրող հայերի տարազները։
«Ուզում ենք նաեւ ազգային տարազի եւ նրա ժամանակակից դրսեւորման ցուցահանդեսներ անենք»,- ասել է նախարարը։
Եւս մեկ գերակայություն է ազգագրական համույթներին հագուստի նոր հավաքածունեի տրամադրումը։





























