Վերանորոգումից հետո 2016-ին Երեւանում կբացվի Մարտիրոս Սարյանի թանգարանը։ Այդ մասին նոյեմբերի 6-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ 

Նրա խոսքով, թանգարանում կներկայացվի լրիվ նոր ցուցադրություն։ 

«Կարծում եմ՝ մենք բոլորս շատ ուրախ ենք, որ եկող տարի կկարողանանք ներկա լինել թանգարանի բացման, ընդ որում՝ մեզ համար այդքան կարեւոր թանգարանի», - հավելել է նա։

Այդ ոլորտում այլ նախաձեռնությունների թվում է Կառավարության կազմած «Հայաստանի Հանրապետության թանգարանների եւ թանգարանային ֆոնդերի մասին» օրենքի նախագիծը, որը քննարկումը խորհրդարանում նախատեսված է 2016-ին։