2016-ից Երեւանում Կոմիտասի անվան փառատոնը միջազգային կդառնա։ Այդ մասին նոյեմբերի 6-ին խորհրդարանում հայտնել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Փառատոնին զուգահեռ նախատեսված է միջազգային գիտական համաժողով, ինչպես նաեւ կոմպոզիտորի ստեղծագործության եւ ժառանգության մասին հետազոտությունների հրապարակում։
«Այս փառատոնը ավանդական կդառնա եւ իհարկե՝ Հայաստանի մշակութային կյանքի կարեւորագույն իրադարձություններից մեկը», - հավելել է Պողոսյանը։





























