Բելառուսն առայժմ իր ավիաընկերություններին չի արգելի չվերթներ իրականացնել դեպի Եգիպտոս, քանի որ բելառուսական ինքնաթիռները թռչում են անվտանգ երթուղիով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է երկրի Տրանպորտի եւ հաղորդակցության նախարարության ավիացիայի բաժնի տնօրեն Վլադիմիր Կոստինը:
«Մենք Սինայի թերակղզու վրայով թռիչք չենք իրականացնում: Այդ պատճառով անվտանգության հետ կապված խնդիրների մասին մեզ մոտ խոսք չկա»,- ասել է Կոստինը:
Կոստինը նաեւ հավելել է, որ բելառուսական ավիացիոն իշխանությունները լրացուցիչ ուշադրության կդարձնեն օդանավակայաններում անվտանգության հարցերին:
Հոկտեմբերի 31-ին Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղեւորվող «Կոգալիմավիա»-ի A321 ինքնաթիռը կործանվեց Սինայի թերակղզում: Օդանավում 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ կար: Բոլորն էլ զոհվել են:




























