ԵԱՀԿ Մինսկի խումբը լավագույն ձեւաչափն է ղարաբաղյան հարցով բանակցությունների շարունակման համար: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ «ՆԱՏՕ շաբաթվա» շրջանակում նոյեմբերի 6-ին կայացած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՆԱՏՕ-ի դերի մասին հարցին:
Բրիտանացի դիվանագետի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հարցում անհրաժեշտ են քննարկումներ եւ փոխզիջումներ: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը նպաստում է հակամարտության կարգավորմանը, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն կողմերը:




























