Դեպի Եգիպտոս ռուսական ավիաընկերությունների չվերթների արգելքի եւ եգիպտական հանգստավայրերից մարդկանց զբոսաշրջիկների տարհանման հետեւանքով Ռուսաստանի տուրբիզնեսին սնանկացում է սպառնում: Այս մասին նախազգուշացրել է Ռուսաստանի տուրարդյունաբերության միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան:
«Տուրօպերատորների գնահատականներով, ներկայում Եգիպտոսում շուրջ 50 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ կա: Տուրօպերատորները ստիպված կլինեն նրանց վերադարձնել ուղեւորության ամբողջ արժեքը: Դա կնշանակի տուրօպերատորների սնանկացում»,- ասել է Տյուրինան:
Նրա խոսքով, հաճախորդներին ամբողջական գումարը վերադարձնելու հնարավորություն չունենալով՝ տուրօպերատորները կսկսեն փոխհատուցման տարբերակներ առաջարկել:
Ըստ ՌԲԿ-ի, նոյեմբերի 6-ին նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել դեպի Եգիպտոս ռուսական ինքնաթիռների չվերթները դադարեցնելու մասին ԱԴԾ ղեկավարի առաջարկը:





























