Եգիպտոսի իշխանությունները հատուկ նշանակության ջոկատ են ուղարկել Շարմ էլ-Շեյխի օդանավակայան՝ զբոսաշրջիկներին պաշտպանելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Եգիպտոս թռիչքները դադարեցնելու որոշում են կայացրել Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Նիդեռլանդների կառավարությունները: Լոնդոնն արդեն սկսել է տարհանել իր հպատակներին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հավանության է արժանացրել Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու ծրագիրը:

Ռուսաստանի Տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով, ներկայում Եգիպտոսում շուրջ 70 հազար ռուսաստանցի կա: Իսկ Reuters-ը հաղորդում է 20 հազար բրիտանացիների առկայության մասին: