Նոյոմբերի 6-ի երեկոյան ժամերին Մոսկովյան բորսայում դոլարն ու եվրոն սկսել են աճել: ԱՄՆ աշխատաշուկայի շուրջ ամենամսյա վիճակագրության հրապարակումից հետո նավթի համաշխարհային գների անկման պայմաններում ռուբլին նույնպես զիջում է դիրքերը:

Դոլարի փոխարժեքը կազմել է 64.7 ռուբլի, ինչը 1.25 ռուբլով ավելի է նախորդ աճուրդի փակման մակարդակից: Իսկ եվրոյի փոխարժեքը 69.52 ռուբլի է (56 կոպեկով ավելի):

Ըստ «Ինտերֆաքս»-ի, երկարժույթ զամբյուղի (0.55 դոլար եւ 0.45 եվրո) արժեքն աճել է 94 կոպեկով՝ հասնելով 66.87 ռուբլու: