Բրիտանական երեք ավիաընկերությունների պատկանող մի քանի օդանավեր, որոնք ուղեւորվում էին Շարմ էլ-Շեյխ՝ զբոսաշրջիկներին տարհանելու, ստիպված են եղել ճանապարհի կեսից փոխել ուղին: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Խոսքը Thomas Cook, EasyJet եւ Monarch Airlines ավիաընկերությունների օդանավերի մասին է: Ուղղությունը փոխած ինքնաթիռների հստակ թիվը հայտնի չէ, քանի որ իրավիճակը մշտապես փոխվում է:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ուղղությունը փոխած մի քանի օդանավեր Կիպրոս են ուղեւորվում:
Ավելի վաղ Բրիտանիայի կառավարությունը դադարեցրել էր եգիպտական Շարմ էլ-Շեյխի հետ ավիահաղորդակցությունը՝ ռուսական օդանավի կործանումից հետո անվտանգության առիթով մտահոգությունների պատճառով:




























