ԱՄՆ-ն լրացուցիչ վեց F-15 կործանիչ է ուղարկել Թուրքիայի Ինիջիրլիք ամերիկյան ռազմաբազա: Օդանավերն արդեն Թուրքիայի տարածքում են: Այս մասին ասված է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության հաղորդագրությունում:
«Թուրքիայի ինքնիշխանությանը եւ տարածաշրջանում հավաքականության անվտանգությանը մեր անխախտ աջակցությունը ցուցադրելու համար ԱՄՆ ռազմաօդային ուժերը 6 F-15 կործանիչներ է ուղարկել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազա»,- ասված է հրամանատարության՝ Facebook սոցցանցի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունում:
ՌԻԱ Նովոստիի փոխանմամբ, անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է լրացուցիչ A-10 եւ F-15 ինքնաթիռներ տեղակայել Թուրքիայում գտնվող Ինջիրլիք ավիաբազայում:





























