ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են Keystone XL նավթատարի կառուցման ծրագրից, որը սկիզբ է առնում Կանադայից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նախագահի խոսքով, «կեղտոտ նավթի հումքի առաքումն ԱՄՆ չի բարձրացնիերկրի էներգետիկ անվտանգության մակարդակը»: Իր որոշման մասին Օբաման հայտնել է նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Փետրվարին Օբաման վետո էր դրել խողովակաշարի կառուցման նախագծի վրա, որի շուրջ արդեն 7 տարի վիճաբանություններ են ընթանում: Ենթադրվում էր, որ դրա երկարությունը պետք է 1900 կմ լինի: Այն պետք է ձգվեր կանադական Ալբերտա նահանգից մինչեւ ամերիկյան Նեբրասկա, այնուհետեւ հասներ Մեքսիկական ծոցում գտնվող նավթ վերամշակող ձեռնարկություններ: