Մեծ Բրիտանիայի իշխանությունները 6 զինվորական փորձագետի են ուղարկել Եգիպտոս՝ Շարմ էլ-Շեյխի օդանավակայանի անվտանգությունը գնահատելու համար: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանական Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչին:
Նրա խոսքով, զինվորականները «թռիչքների անվտանգության հարցերով փորձառու մասնագետներ են»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն նախարար Մայքլ Ֆելոնի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Լոնդոնը ռազմական փորձագետների խումբ է ուղարկել Եգիպտոս՝ Շարմ էլ-Շեյխի օդանավակայանի անվտանգությունը վերլուծելու համար:





























