Դեպի Եգիպտոս «Աէրոֆլոտ» ընկերության երեկոյան չվերթն առանց ուղեւորների է իրականացվել: Ընկերության տեղեկացմամբ, ինքնաթիռը կվերադարձնի այդ երկրում հանգիստն անցկացնող զբոսաշրջիկներին:

«Կոգալիմավիա»-ն նույնպես հայտարարել է դեպի Եգիպտոսի օդանավակայակնների չվերթները ժամանակավորապես դադարեցնելու մասին: «Արգելքը չի վերաբերվում ուղեւորներին վերադարձնելու նպատակով դեպի Եգիպտոս չվերթներին»,- նշել են ավիաընկերությունում: Առաջիկայում ստիպված կլինեն նույն սխեմայով աշխատել նաեւ այլ ավիաընկերություններ:

LifeNews-ի հաղորդմամբ, Մոսկվայի Վնուկովո օդանավակայանի մեկնումների գոտում հրմշտոց է սկսվել: Օդանավակայանի ղեկավարությունն անվտանգության լրացուցիչ ուժեր է ներգրավել:

Չեղյալ հայտարարված չվերթների ուղեւորները, իսկ դրանք արդեն շուրջ 1.5 հազար են, գրանցումը չեղարկելու՝ սահմանային կնիքի չեղարկման գործընթաց են անցնում:

Սթրեսի պատճառով բազմաթիվ ուղեւորներ բուժօգնության կարիք են ունեցել: Օդանավակայան շտապօգնության 5 բրիգադ է ուղարկվել: