Եգիպտոսում տեղի ունեցած աղետի պատճառով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը խստացրել է երկրի օդանավակայաններ ժամանող ինքնաթիռների վերահսկողությունը: Այս մասին հայտնել է նախարարության մամուլի քարտուղար Ջեխ Ջոնսոնը:

Նրա խոսքով, նախարարությունը միջանկյալ կանխարգելիչ փոփոխություններ է սահմանել, որոնք կվերաբերեն որոշ երկրներից դեպի ԱՄՆ մի շարք կոմերցիոն չվերթներին: Այս մասին գրում է Slon-ը՝ վկայակոչելով Reuters-ին:

Հոկտեմբերի 31-ին Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղեւորվող «Կոգալիմավիա»-ի A321 ինքնաթիռը կործանվեց Սինայի թերակղզում: Օդանավում 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ կար: Բոլորն էլ զոհվել են: