Կոլորադոյի իշխանությունները հետաքննություն են սկսել Կանոն քաղաքի միջնակարգ դպրոցում էրոտիկ սելֆիների շրջանառության փաստով։
Ինչպես պարզել են իշխանությունները, դպրոցականներն արդեն մի քանի տարի է՝ ՝զբաղվում են իրենց մերկ կամ կիսամերկ լուսանկարների փոխանակմամբ։ Լուսանկարները տեղադրվում են նաեւ սոցցանցերում, ընդ որում դրանով զբաղվող որոշ աշակերտներ ընդամենը 12 տարեկան են։
Հատկապես մեծ ժողովրդականություն են վայելում ֆուտբոլային թիմի խաղացողների լուսանկարները։ Ստիպված են եղել նույնիսկ հետաձգել ֆուտբոլի թիմի վերջին խաղը աշակերտների ծնողներին անհարմար վիճակի մեջ չդնելու համար, տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Քանի որ գործում անչափահասներ են ներքաշված, իրավիճակը կհետաքննի ոստիկանությունը։
Դպրոցի աշակերտներից մեկի խոսքով, աշակերտներն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում են էրոտիկ սելֆիների փոխանակմամբ։ Այժմ ոստիկանությունը պարզում է, թե արդյոք մեծահասակներ են ներքաշված դրանում։
Աշակերտները լուսանկարները պահում են իրենց հեռախոսներում՝ դրանց թղթապանակները ծնողներից թաքցնելով սովորական հավելվածների ձեւաչափում։





























