Փարիզի Օրլի օդանավակայանի աշխատանքում խոտանը տեղի էր ունեցել տեխնիկական անսարքությունների պատճառով: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:

«Օդային հաղորդակցությունը խափանվել էր շաբաթ օրը առավոտյան համակարգչային խոտանի պատճառով: Օդային երթեւեկությունն աստիճանաբար վերականգնվում է»,- մեջբերում է AFP-ն օդանավակայանի ներկայացուցչի խոսքը:

Թե քանի չվերթ է հետաձգվել անսարքության պատճառով, հայտնի չէ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: