Ենթադրվում է, որ օրվա ընթացքում մոտ 5 հազար մարդ կմասնակցի Բեռլինի կենտրոնում  ցույցին, որը կանցկացվի ի նշան բողոքի փասխտականների ընդունման ԳԴՀ-ի քաղաքականության դեմ։  Այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է ոստիկանության քաղաքային վարչության ներկայացուցիչը։  

«Բացի այդ, հայտ են ներկայացրել այսպես կոչված պատասխան ցույցերի կազմակերպիչները. նրանք ավելի քան  հազար մարդ կհավաքեն», - ասել է գործակալության զրուցակիցը։  

ԳԴՀ-ի կառավարության՝ փախստականների ընդունման քաղաքականության դեմ բողոքի ցույցի կոչ է արել եվրոթերահավատների՝ Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը, որը շատերն այստեղ աջ-պոպուլիստական են կոչում։ 

Կանխատեսումների համաձայն, այս տարվա ընթացքում ԳԴՀ-ն մոտ 1 մլն փախստականի կարգավիճակի հայցորդի կընդունի։ Դա մի քանի անգամ գերազանցում է վերջին տարիների տվյալները։