Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում է գտնվում Karne Garibaldi ռեստորանը, որը ստացել է ամենաարագ սպասարկում ապահովող հաստատության տիտղոսը: Այստեղ կերակրատեսակները կարող են սեղանի վրա հայտնվել պատվերից ընդամենը 13.5 վայրկյան հետո՝ դա չգերազանցված համաշխարհային ռեկորդ է: Պատվերին սպասելու առավելագույն ժամանակը 1 րոպե է:

Աշխարհի ամենաարագ ռեստորանի տիտղոսի համար պայքարը սկսվել է մատուցողների մրցումներից, որը ժամանակ առ ժամանակ կազմակերպում էր ռեստորանի մենեջերը: Մատուցողներին միացել էին խոհարարները, իսկ այդ մրցումներից մի քանի տարի հետո համաշխարհային ռեկորդ է սահմանվել: Սպասարկման արագությունը մասամբ բացատրվում է նրանով, որ ճաշացանկում ընդամենը մեկ հիմնական կերակրատեսակ կա, որը միշտ պատրաստ է՝ իր սեփական հյութի մեջ պատրաստված միս:

Այս ավանդական մեքսիկական կերակրատեսակը մսով ու ապուխտով խիտ ապուր է, որը մատուցում են տորտիլյաներով ու սոուսով: Հիմնական կերակրատեսակից բացի ռեստորանն առաջարկում է  թարմ ու մարինացված բանջարեղենից պատրաստված ուտեստներ, որոնք շատ արագ են պատրաստվում, հայտնում է Kedem-ը: