Հայաստանում ուզում են նարգիլեի համար արտահանման ենթակա ծխախոտ արտադրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Մասիս Տոբակո» ՍՊԸ գործադիր տնօրեն Հովհաննես Թադեւոսյանը:

«Մենք արդեն նման գաղափար ունենք եւ 1-2 տարուց ուզում ենք այն ինչ-որ բանի վերածել»,- ասել է նա:

Հնարավոր գնորդների հետ բանակցություններ տանելու մասին հարցին Թադեւոսյանը պատասխանեց. «Այո, արդեն զրուցել ենք, սակայն դեռ կոնկրետ մատակարարումների մասին խոսք չի գնում: Իսկ Իրանում մեծ արտադրություն կա, բայց պահանջարկը նույնպես մեծ է»: