Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Երեւանի Շինարարներ փողոցից Եղիազարյան փողոց տանող ճանապարհի աջ կողմում` ծառի տակ, զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկար էր լուսային հռթիռ եւ տարբեր տրամաչափի 228 փամփուշտ:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: