Հայկական ծխախոտները Մերձավոր Արեւելքում մրցակցում են միջազգային կորպորացիաների արտադրանքի հետ։  Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել  է  «Ինթերնեյշնլ Մասիս Տոբակոյի» տնօրեն Լուսինե Գեւորգյանը։

«Այդ երկրների շուկաներն իհարկե առանձնահատկություններ ունեն, բայց ընդհանուր առմամբ մենք հարմարվել ենք դրանց եւ ապահովում ենք անհրաժեշտ որակը։  Դա մեզ օգնում է չպարտվել մրցակցության մեջ։ Իսկ որ ծխախոտը ճանաչելի է որպես հայկական, փաստ է, որովհետեւ   Made in Armenia-ն մենք դնում ենք ամենաերեւացող մասում», - հավելել է նա։

Նշենք, որ վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանը լրջորեն ավելացրել է ծխախոտի արտահանումը, 2014-ին՝ 70 տոկոսով, մինչեւ 116,6 մլն դոլարի չափով։ Խոշորագույն նոր շուկան են դարձել արաբական երկրները, հատկապես՝ Իրաքը, որտեղ ամբողջ   2014-ի ընթացքում   79,1 մլն դոլարի ծխախոտ է արտահանվել։ Իսկ  2015-ի առաջին կիսամյակում ծխախոտի ընդհանուր արտահանումն աճել է՝  50,2 մլն դոլարից հասնելով 71,5 մլն դոլարի՝ դառնալով իր ծավալով Հայաստանի երկրորդ խոշորագույն արտահանումը (պողպատի խտանյութից հետո)։