Երևանի բուսաբանական այգու մոտակայքում այսօր` նեյեմբերի 7–ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկած 18-ամյա երիտասարդի վիճակը ծանր է, նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանամցման բաժնում:  Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Վերակենդանացման բաժանմունքի բաժնի վարիչ Սամվել Կարապետյանը՝ նշելով, որ տղայի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Աճառյան փողոցում այսօր՝ նոյեմբերի 7-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: