Շվեդիայի լրատվամիջոցները, Շվեդիայի զինված ուժերին վկայակոչելով տեղեկացնում են, որ  «Հյուսիսային հոսք» գազամուղից ոչ հեռու՝ Գոթլանդ կղզուց դեպի հարավ ընկած միջազգային ջրերում լքված ստորջրյա սարք է հայտնաբերվել։ 

Շվեդիայի ԶՈՒ-ի ներկայացուցիչ Յեսպեր Ստոլպեն պատմել է, որ հայտնաբերված սարքը միանգամյա  ROV է (remote operated vechile – հեռակառավարվող սարք), որոնք սովորաբար օգտագործում են ականների վնասազերծման համար, ընդ որում՝ այդ սարքերն ինքնուրույն են պայթում, տեղեկացնում է Informing-ը։

Շվեդ զինվորականները սարքը հայտնաբերել են  Nord Stream AG ընկերությունից ազդանշան ստանալուց հետո։

Տեղեկացվում է, որ նման սարք օգտագործում են տարբեր երկրների զինվորականները, դրա համար էլ անհնար է պարզել, թե դա ում է պատկանում։ 

Նշենք, որ ներկայումս հայտնաբերված սարքը վտանգ չի ներկայացնում։