Եգիպտոսի ավիացիոն միջադեպերի հանձնաժողովի ներկայացուցիչ Այման ալ Մոկադեմը հաստատել է, որ A321 օդանավի կործանումից առաջ օդանավի ինքնագրիչները ինչ-որ բարձր ձայն են ձայնագրել: Դա տեղի է ունեցել թռիչքի մեկնարկից 23 րոպե 14 վայրկյան անց: Դրանից հետո սեւ արկղերի ձայնագրություններն ընդհատվում են: Քննիչները դեռեւս հետաքննում են ձայնը:
Ինչպես հայտնել է պաշտոնյան, նախքան այդ պահը օդանավը շարունակում էր բարձրություն հավաքել, գործում էր ավտոպիլոտը: Հետաքննության տվյալներով՝միջադեպից հետո օդանավը օդում մասերի է բաժանվել, փոխանցում է Lifenews-ը:
Այման ալ Մոկադեմն ընդգծել է նաեւ, որ քննությունը շարունակվում է, եւ դեռ վաղ է հիմնական վարկածների մասին խոսելը:




























