ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 23-ին  ստացել է 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցումա սաց Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը՝ նշելով, որ բողոքի քննության օրը դեռ չի նշանակվել: 

Բողոքը կքննվի դատավոր Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին  «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման դատապարտեց Հայկ Կյուրեղյանին:

2014թ. հունիսի 12-ին` Շանթ Հարությունյանի եւ ընկերների, այսպես կոչված, «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը, դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Հայկ Կյուրեղյանը սեպտեմբերի 15-ին դատապարտվեց  9 տարվա ազատազրկման: