Մադրիդում կանանց դեմ բռնության դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Միջոցառմանը մասնակցել է մոտ 21 հազար մարդ։ Ներկա են եղել նաեւ 380 տարածաշրջանների եւ 70 պետական ֆեմինիստական կազմակերպությունների, ինչպես նաեւ հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Անգելա Գոնսալեսի խոսքով, որի դստերը 1995-ին սպանել էր նրա ամուսինը, Իսպանիայում ավելի քան 1390 կին է սպանվել տղամարդկանց կողմից։ Այս տարի գրանցվել է նմանատիպ 84 դեպք։