Մեքսիկայում իրավապահները ձերբակալել են «Խալիսկոյի նոր սերունդ» թմրակարտելի ղեկավար Մարտին Նավարո Էսկուտիային: Այս թմրակարտելը գործում է Գուանախուատո նահանգում: Այս մասին գրում է Informador-ը:
Նավարոյին հաջողվել է բռնել հարեւան Կերետարո նահանգի ուժային կառույցների հետ համագործակցության շնորհիվ: Նա մեղադրվում է ահաբեկչական գործունեության, ինչպես նաեւ վառելիքի յուրացման մեջ:
40-ամյա Նավարոյին ձերբակալելու գործում ներգրավված են եղել դաշնային ոստիկանությունը, հետախուզության եւ ազգային անվտանգության կենտրոնը, գլխավոր դատախազությունը եւ նահանգի հասարակական անվտանգության նախարարությունը, հաղորդում է Lenta-ն:





























