«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 2-րդ, 4-րդ, 9-րդ փողոցների, «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: