Հանրապետությունում առաջիկա 3 օրերին սպասվում են թույլ տեղումներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զառա Պետրոսյանը:

«Լեռնային շրջաններում տեղումներ սպասվում են ձյան տեսքով, իսկ հովտային շրջաններում՝ անձրեւի: Երեւանում առաջիկա 5 օրերին ձյուն չի սպասվում, միայն կա անձրեւի հավանականություն: Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն նույնպես չի սպասվում»,- ասաց Զառա Պետրոսյանը:

Նշենք, որ նոյեմբերի 9-ին վաղ առավոտից Հանրապետության մի քանի շրջաններում տեղումներ են գրանցվել. Մարալիկի, Աշոցքի, Արագածի, Սիսիանի  տարածաշրջաններում եւ Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել, իսկ Չարենցավանի, Հրազդանի, Ապարանի, Սպիտակի, Մարտունու, Սեւանի,  Ջերմուկի,  Սարավանի, Մեղրու տարածաշրջաններում` ձնախառն անձրեւ: