Երեւանի Արշակունյաց պողոտայում նոյեմբերի 8-ին մահացու վրաերթի ենթարկված՝ Սուրենավանի գյուղապետի որդին՝ 19-ամյա Արաբո Կարապետյանը նշանված էր:
Ընտանիթի ծանոթներից մեկը NEWS.am-ին պատմեց, որ վթարի պահին Արաբոն եղել է նշանածի հետ, որը նրան սպասել է դիմացի մայթին՝ ավտոմեքենայի մեջ: Արաբոյին վրաերթի են ենթարկել հենց նրա աչքի առջեւ:
Նշենք, որ Արաբո Կարապետյանը գյուղապետի ավագ որդին էր, սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Գյուղապետի փոքր որդին՝ 18-ամյա Արտավազդ Կարապետյանը, այս տարվա սեպտեմբերի 3-ին երեկոյան վրաերթի էր ենթարկել 3-ամյա երեխայի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ժամը 15:00-ի սահմանում մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել։ Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց 30-ամյա Գեւորգ Ե.-ն «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 88 DP 889 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն Արաբո Կարապետյանին, որը տեղում մահացել էր: Վարորդն աշխատում է ՀՀ ՊՆ-ում։ Նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ է հարուցվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մահ):





























