Ամերիկյան Սիրաքյուս քաղաքի 45-ամյա բնակիչ Սթենլի Հեյս Մանրոն ատամմաքրիչներից աշխարհի ամենաբարձր մոդելն է կառուցել: Բուրջ Խալիֆա երկնաքերի պատճենը սարքելով՝ տղամարդը համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Ամերիկացին պատմել է, որ Դուբայում գտնվող երկնաքերի պատճենը ստեղծելիս ամենից դժվարը եղել է ոչ թե կառույցի բարձրությունը, այլ արտաքին պատերի ձեւը, քանի որ Բուրջ Խալիֆան որեւէ հարթ մակերեւույթ չունի:
Նախկինում Մանրոն ատամմաքրիչներից կառուցել է ամերիկյան Սպիտակ տունը, հնդկական Թաջ Մահալը եւ իտալական Պիզայի աշտարակը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Mirror-ին:

































