Ճանապարհային երթեւեկության կանոնների փոքր եւ ոչ վտանգավոր խախտումների համար տուգանքները հարկավոր է նվազեցնել: Նոյեմբերի 9-ին Հայաստանի խորհրդարանում կայացած Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունների շուրջ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների օրինագծի քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց ՕԵԿ խմբակցությունից Հովհաննես Մարգարյանը:

Այսպես, փողոցային նշագծման խախտման համար տուգանքն առաջարկվում է 5-ից հասցնել 3 հազար դրամի, իսկ թույլատրելի արագությունը 11-30 կմ-ով գերաանցելու համար տուգանքը 150-ից հասցնել 75 հազար դրամի (շուրջ 160 դոլար - խմբ.):

Առաջարկին համաձայն չեն Ոստիկանության ներկայացուցիչները: Նրանց կարծիքով, արագության գերազանցումը՝ նույնիսկ փոքր, չի կարելի է հասարակության համար ոչ վտանգավոր համարել, եւ ավելորդ լիբերալիզմ այստեղ չպետք է լինի:

Օրինագիծը ներառվել է խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում: