«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել նույնականացման քարտերին վերաբերող քննարկում՝ 1-2-րդ ընթերցմանն առնչվող։ Ըստ մեր աղբյուրների, իշխանությունն այդ քննարկման արդյունքում որոշել է փոփոխություն կատարել օրինագծում։ Քանի որ ընդդիմադիրները, ինչպես նաեւ ՀՅԴ-ն, նախորդ քառօրյայում միաբերան պնդել էին որեւէ կերպ ամրագրել եւ վստահելի դարձնել նույնականացման քարտերի քվեարկությունը, կիրառել որեւէ էլեմենտ՝ մատների թանաքոտում, առանձին ցուցակ կամ ընտրացուցակներում անվան դիմաց նշում, իշխանական ճամբարում որոշել են կոնսենսուսի գնալ։
Այսօր կառավարության առաջարկով տեղի ունենալիք արտահերթ նիստում կքննարկվի այդ փոփոխությունը եւս՝ վերջնական նախագծում ընդունելու համար։ Որոշվել է, որ նույնականացման քարտով քվեարկողների անվան դիմաց կատարվի նշում։ Եվ ընտրատեղամասերում առանձին նշվի, թե քանի ընտրող է քարտերով քվեարկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























