Մխչյան գյուղում այսօր՝ նոյեմբերի 10-ին, վաղ առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքով մահացած 54-ամյա տղամարդը մենակ էր ապրում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ մահացած տղամարդը զբաղվում էր գյուղատնտեսությամբ:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռեւս հայտնի չէ:
Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 10-ին ժամը 08.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկում: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սեւակի փողոցի թիվ 20 տանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 54-ամյա Ա. Գ.-ի այրվածքներով դին տանից դուրս է բերվել տեղի ուժերով:





























