«Միլանին» վաճառելով բրազիլացի հարձակվող Ռոբինյոյին` «Մանչեսթեր Սիթին» զգալիորեն թեթեւացրել է աշխատավարձի ցուցակը: The Mirror-ի տվյալներով, այդ գործարքից ակումբը 44 միլիոն ֆունտ ստերլինգի օգուտ է ստացել: Բրազիլացու տեղափոխությունից անգլիական ակումբը ստացել է 22 միլիոն ֆունտ ստերլինգ, գումարած դրան` «Մանչեսթեր Սիթին» պահպանել է այն 22,5 միլիոն ֆունտը, որը կազմելու էր ֆուտբոլիստի աշխատավարձը: Այդուամենայնիվ, Ռոբինյոն ակումբին կես միլիոն ֆունտի վնաս է տվել: Բրազիլացուն գնելու եւ վարձատրելու համար «Սիթին» արդեն ծախսել էր 45 միլիոն ֆունտ ստերլինգ: 53 խաղում Ռոբինյոն խփել էր 16 գոլ: Ստացվում է, որ Ռոբինյոյի յուրաքանչյուր գոլն արժեր 2,85 միլիոն ֆունտ, իսկ խաղը` 860 հազար ֆունտ:
Հասանելի է
русский


























