Մեքսիկայի Հերերո նահանգի Կուախինիկուիլապա քաղաքում աքլորամարտի ժամանակ տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 12-ի։ Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի մասին։
Ինչպես հայտնում է տեղի դատախազությունը, սպանվածների թվում կա 2 երեխա, եւս 5-ը վիրավոր է։ Հրաձգության պատճառները պարզվում են։ Այս պահին հայտնի է միայն այն, որ մի խումբ զինված մարդիկ մոտեցել են աքլորամարտի անցկացման վայր եւ կրակ արձակել։
Հերերո նահանգը Մեքսիկայի ամենավտանգավոր նահանգներից մեկն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























